Սույն կարգում օգտագործվող տերմինները ունենն հետևյալ իմաստը.
«Հաշիվ»․ հավաքական անձնական տեղեկություն, վճարման տեղեկություն և «Կայքի» հասանելիության համար Օգտագործողների կողմից տրամադրված տվյալներ։
«Բովանդակություն»․ կայքում տեղակայված ցանկացած տեքստ, գրաֆիկա, պատկեր, աուդիո, վիդեո և ցանկացած այլ տեղեկույթ։
«Ծառայություններ». ծառայություններ, որոնք հասանելի են Օգտագործողներին
Կայքի միջոցով, մասնավորապես՝ «Այբ» կրթական հիմնադրամի էլեկտրոնային ուսուցման հարթակի օգտագործումը։
«Վճարային տեղեկատվություն». ցանկացած տեղեկույթ, որը պահանջվում է Կայքից Ծառայություններ գնելու համար:
«Օգտագործող» / «Օգտագործողներ»․ ցանկացած երրորդ անձ, ով մուտք է գործում Կայք և «Այբ» կրթական հիմնադրամի աշխատակից չէ, ով ապահովում է դասընթացների տեխնիկական աջակցությունը։
«Կայք»․ ներկա պահին օգտագործվող կայքը (learning.ayb.am)։
2.1 Եթե այլ բան նշված չէ Կայքում, սույն Կայքի ամբողջ Բովանդակությունը, բացառությամբ Օգտատերերի կողմից ներբեռնված տվյալների, համարվում է «Այբ» կրթական հիմնադրամի սեփականությունը։ Օգտվելով Կայքից՝ Օգտագործողը իրավունք չունի վերարտադրել, պատճենել, տարածել, պահել կամ որևէ այլ ձևով վերօգտագործել Կայքից նյութեր՝ բացառությամբ այն նյութերի որոնք ունեն բաց հասանելություն։
2․2 Օգտագործողը իրավունք ունի գրավոր ձևով դիմել «Այբ» կրթական հիմնադրամին՝ Կայքի որևէ նյութի օգտագործման համար թույլտվություն ստանալու նպատակով։
3․1 Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր: Եթե ուղղակիորեն նշված չէ, որ այդ կայքերը չեն գտնվում «Այբ» կրթական հիմնադրամի վերահսկողության ներքո, «Այբ» կրթական հիմնադրամը պատասխանատվություն չի կրում նման կայքերի բովանդակության համար և հրաժարվում է դրանց օգտագործումից առաջացած ցանկացած կորստի կամ վնասի համար պատասխանատվությունից:
3․2 Կայքում մեկ այլ կայքի հղման ընդգրկումը չի ենթադրում այդ կայքի հավանություն:
4․1 Ովքեր ցանկանում են Կայքի հղումը տեղադրել այլ կայքերում, կարող են տեղադրել learning.ayb.am գլխավոր էջի հղումը՝ առանց մեր նախնական թույլտվության:
4․2 Կայքի այլ էջերի հղումներն օգտագործելու համար պահանջվում է «Այբ» կրթական հիմնադրամի գրավոր թույլտվությունը:
4․3 Ավելին իմանալու համար Օգտագործողը կարող է կապվել director@ayb.am էլ. հասցեով կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37460701707:
5.1 Կայքում հաղորդակցման գործիքների կիրառումը
պետք է իրականացվի հետևյալ կանոնների համաձայն: Ներքոհիշյալ կանոններիը չպահպանելը
կարող է հանգեցնել ձեր Հաշվի կասեցման կամ փակման։
5.1.1 Չի կարելի է օգտագործեք անպարկեշտ կամ գռեհիկ
արտահայտություններ։
5.1.2 Չի կարելիէ ներկայացնեք Բովանդակություն, որն անօրինական է կամ
այլ կերպ առարկելի: Սա ներառում է, բայց չի սահմանափակվում այն բովանդակությամբ,
որը քաղաքական, վիրավորական, սպառնացող, հետապնդող, զրպարտիչ, սեռատարիքային կամ
ռասիստական է։
5.1.3 Չի կարելիէ ներկայացնեք Բովանդակություն, որը նպատակ ունի
խթանել կամ հրահրել բռնությունը։
5.1.4 Ցանկալի է, որ Օգտագործողը «Այբ» կրթական հիմնադրամի հետ կապ հաստատի հայերեն
լեզվով։
5.1.5 Չի կարելի Կայքն օգտագործել չարտոնված զանգվածային հաղորդակցության
համար, ինչպիսիք են «սպամը» կամ «անպետք փոստը»:
5.2 Կայքին վերաբերվող ցանկացած տեղեկույթ վերահսկելի է «Այբ» կրթական հիմնադրամի
կողմից և առանց Օգտագործողին տեղյակ պահելու կարող է հանվել կայքից եթե դրա
նպատակահարմարությունն առաջանա։
6.1 Կայքում Ծառայություններ ձեռք բերելու և Կայքի բոլոր էջերն այցելելու համար պահանջվում է ստեղծել Հաշիվ, որը կարող է պարունակել անձնական տվյալներ և Վճարային տվյալներ: Օգտագործելով Կայքը՝ Օգտագործողը երաշխավորում է, որ.
6.1.1 ներկայացրած բոլոր տեղեկությունները ճշգրիտ են և ճշմարտացի,
6.1.2 Օգտագործողը իրավասու է ներկայացնելու վճարման վերաբերյալ ինֆորմացիա,
6.1.3 Օգտագործողը ներկայացված տեղեկատվությունը արդիական կպահի:
6.2 Օգտագործողին Խորհուրդ է տրվում չհանրայնացնել իր Հաշվի տվյալները, մասնավորապես՝ իր օգտանունը և գաղտնաբառը, քանի որ «Այբ» կրթական հիմնադրամը պատասխանատվություն չի կրում որևէ կորուստի կամ վնասի համար, որ առաջացել է Օգտագործողի Հաշվի մանրամասները իր կողմից այլոց տրամադրելու հետևանքով: Եթե Օգտագործողն օգտագործում է ընդհանուր համակարգիչ, խորհուրդ է տրվում չպահել Հաշվի տվյալները ինտերնետային բրաուզերում:
6.3 Եթե Օգտագործողը հիմքեր ունի ենթադրելու, որ իր Հաշվի մանրամասները ձեռք են բերվել մեկ այլ անձի կողմից՝ առանց համաձայնության, նա պետք է անմիջապես կապվի «Այբ» կրթական հիմնադրամի հետ՝ կասեցնելու Հաշիվը և չեղարկելու ցանկացած չթույլատրված պատվեր կամ վճարում: Խնդրում ենք նկատի ունենալ, որ պատվերները կամ վճարումները կարող են չեղարկվել միայն մինչև Ծառայությունների մատուցման մեկնարկը:
6․4 Եթե Հաշվի չլիազորված օգտագործման վերաբերյալ «Այբ» կրթական հիմնադրամին տեղեկացվում է Ծառայության մատուցման մեկնարկից հետո, ապա Օգտագործողից կգանձվի ծառայությունների մատուցման մեկնարկից մինչև «Այբ» կրթական հիմնադրամին ծանուցելու ամսաթիվը ընկած ժամանակահատվածի ծառայությունների մատուցման վճար։
7.1 «Այբ» կրթական հիմնադրամը և Օգտագործողը իրավունք ունեն կասեցնելու Հաշիվը: «Այբ» կրթական հիմնադրամի կողմից Հաշվի
հասանելիությունը կասեցնելու դեպքում, Օգտագործողն էլեկտրոնային փոստով կստանա դրա մասին
տեղեկույթ։
7.2 Եթե «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կասեցվի Օգտագործողի
Հաշիվը, Հաշվի ցանկացած ընթացիկ կամ առկախ պատվերներ կամ վճարում կչեղարկվի, և
Ծառայությունները չեն մատուցվի: