Մեր մասին

Բարի գալուստ «Այբ» կրթական հիմնադրամի առցանց կրթական հարթակ, որտեղ մենք առաջարկում ենք որակյալ, արդի, հայալեզու կրթական ու մասնագիտական դասընթացներ ու փորձառություն ուսուցիչների և սովորողների համար:

Ի՞նչ է «Այբ»-ը

«Այբ»-ը գաղափար է, որի շուրջ համախմբված են մարդիկ, ովքեր իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և ձգտում են միասնական ներդրմամբ ստեղծել Հայաստանում բարձրորակ կրթություն ապահովող համակարգեր։ 2006 թվականից ի վեր մենք տարբեր նախաձեռնություններով մեր ջանքներն ենք ուղղում մի կողմից ուսուցիչներին, սովորողներին և ոլորտի մասնագետներին փոխանցելու համաշխարհային կրթական առաջադեմ փորձը, մյուս կողմից ստեղծելու և տարածելու 21-րդ դարի հայկական կրթության լավագույն մոդելը։

Write your awesome label here.
Write your awesome label here.

Մեր նպատակը

«Այբ»-ն առաջնորդվում է «Լավագույն կրթություն՝ բոլորին» կարգախոսով և որակյալ կրթական հնարավորությունները բոլորին հասանելի դարձնելու ձգտումով։

Մեր առաքելությունը հիմնված է 4 հիմնարար գաղափարների շուրջ՝

  • Ստեղծել որակյալ, օրինակելի կրթական համակարգ
  • Կերտել ուսյալ և արժեքներ կրող սերունդներ
  • Միավորել հասարակությանը կրթության առաքելությամբ
  • Ձևավորել կրթությանն աջակցող համայնքներ


Մեր ներդրումը կրթության մեջ

տարվա փորձառություն

դոլարի ներդրում

բարերարների համայնք

Ինչո՞ւ «Այբ»

Որպես կրթության ոլորտում երկարամյա փորձ ունեցող կառույց՝ մեր դասընթացները և ծրագրային բովանդակությունը կօգնեն Ձեզ հասնելու ձեր մասնագիտական նպատակներին, արդյունավետ գործիքակազմով և մտածելաձևով դիմագրավելու շուկայի և մասնագիտական ոլորտի մարտահրավերներին և ոգեշնչում գտնելու անհատական աճի և առաջնորդության սեփական մոդելի կայացման համար:

Փորձ և արդիություն

Մեր փորձը հիմնված է «Արարատիան բակալավրիատի», «Այբ» ակադեմիայի, «Այբ» հիբրիդային կրթության և այլ ծրագրերի ընթացքում վերապատրաստման, ուսուցման և առաջնորդության ինստիտուտի զարգացման մեր բազմամյա փորձառության, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում արդիություն ունեցող հիբրիդային և նախագծային ուսումնառության սեփական և միջազգային մեթադաբանական մշակումների վրա։

Հասանելիություն և ճկունություն

Մեր հարթակում կգտնեք ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հայալեզու դասընթացներ ու ռեսուրսներ նախատեսված կրթական ոլորտի բոլոր մասնագետների համար՝ անկախ տարիքից, մասնագիտական մակարդակից ու նախասիրությունից։  Առցանց ձևաչափն ու դասընթացների կառուցվածքը թույլ կտան հարմարեցնել ուսումնական գործընթացը Ձեզ հարմար տեմպին ու ճկունությանը։

Մրցունակություն

Իրենց ոլորտում բարձր հեղինակություն և արժեքավոր փորձ ունեցող մեր մասնագետների հետ սովորելը կօգնի փոխակերպելու ձեր մտածելակերպը և ուղղակիորեն կիրառելու յուրացրածը Ձեր աշխատանքի և գործունեության համատեքստում:

Ապագայի կրթությունն այսօր

Created with