Քաղաքականությունում հետևյալ տերմիններն ունեն հետևյալ նշանակությունները․
«Հաշիվ»․ հավաքական անձնական տեղեկություն, վճարման տեղեկություն և «Կայքի» հասանելիության համար «Օգտագործողների» կողմից տրամադրված տվյալներ։
«Թխուկ» (Cookie). փոքր տեքստային ֆայլ, որը տեղադրվում է Օգտագործողի համակարգչում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, երբ Օգտագործողն այցելում է Կայքի որոշակի էջեր: Սա թույլ է տալիս «Այբ» կրթական հիմնադրամին բացահայտել կրկնվող այցելուներին և վերլուծել նրանց զննման սովորությունները վեբ կայքում:
«Տվյալներ». Օգտագործողի կողմից Կայք ներկայացվող տեղեկություններ: Դրանք ներառում են, բայց չեն սահմանափակվում Հաշվի մանրամասներով։
«Օգտագործող» / «Օգտագործողներ»․ ցանկացած երրորդ անձ, ով մուտք է գործում «Կայք» և «Այբ» կրթական հիմնադրամի աշխատակից չէ, ով ապահովում է դասընթացների տեխնիկական աջակցությունը։
«Կայք»․ ներկա պահին օգտագործվող կայքը (learning.ayb.am)։
Կարող են հավաքագրվել հետևյալ տվյալները՝ առանց սահմանափակման․
2.1 անուն, ազգանուն
2.2 ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
2.3 պաշտոն և մասնագիտություն,
2.4 կոնտակտային տվյալներ, ինչպիսիք են էլեկտրոնային հասցեն և հետախոսահամարը,
2.5 տեղեկություններ, ինչպիսիք են փոստային հասցեն, նախընտրություններն ու հետաքրքրությունները,
2.6 ֆինանսական տվյալներ, ինչպիսիք են բանկային քարտի համարը,
2.7 IP հասցե (ավտոմատ հավաքագրվող),
2.8 Վեբ բրաուզերի տեսակը և տարբերակը (ավտոմատ հավաքագրվող),
2.9 օպերացիոն համակարգը (ավտոմատ հավաքագրվող),
2.10 տվյալ կայքով սկսվող հղումներ, որոնք ցույց են տալիս «Կայքում» Ձեր գործողությունները և այն կայքը, ուր ուղղորդվել եք տվյալ «Կայքից» ,
2.11 թխուկների (Cookies) մասին տեղեկություն։
3.1 Օգտագործողի կողմից ներկայացված ցանկացած անձնական տվյալ «Այբ» կրթական հիմնադրամը կպահի այնքան ժամանակ, քանի դեռ Օգտագործողն օգտվում է Կայքի ծառայություններից:
3.2 Օգտագործողի տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց՝ միայն վերջիններիս համաձայնությամբ կամ օրենքով սահմանվածխ դեպքերում
3.3 Օգտագործողի կողմից Կայքին տրամադրած տվյալները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով.
3.3.1 ներքին հաշվառման վարում,
3.3.2 «Այբ» կրթական հիմնադրամի կողմից մատուցվող ծառայությունների բարելավում,
3.3.3 էլեկտրոնային փոստով Օգտագործողին հետաքրքրող գովազդային նյութերի փոխանցում,
3.3.4 Շուկայի հետազոտության նպատակով կապի հաստատում, որը կարող է իրականացվել էլեկտրոնային փոստի, հեռախոսի, ֆաքսի կամ փոստի միջոցով:
Նման տեղեկատվությունը կարող է օգտագործվել վեբ կայքը օգտագործողի կարիքներին հարմարեցնելու կամ թարմացնելու համար:
4․1 Կայքում Օգտագործողը ներբեռնելով իր անձնական տվյալները իրավունք ունի հաստատման կոճակով թույլատրել «Այբ» կրթական հիմնադրամին օգտագործել դրանք կամ հաստատման կոճակը չակտիվացնելով՝ չթույլատրել։
4.2 Օգտագործողի կողմից տրամադրած տվյալները կարող են օգտագործվել ուղղակի շուկայի ուսումնասիրության նպատակներով։
5.1 Օգտագործողն իրավունք ունիք մուտք
գործել Կայքի որոշ էջեր՝ առանց որևէ տվյալի տրամադրման: Սակայն, Կայքում հասանելի
բոլոր ծառայություններից օգտվելու համար Օգտագործողը պարտավոր է ներկայացնել Հաշվի
մասին տեղեկություն:
5.2 Օգտագործողը իրավունք ունի սահմանափակել իր ինտերնետային
բրաուզերի կողմից Թխուկների օգտագործումը:
6.1 Օգտագործողը կարող է ցանկացած պահի մուտք գործել իր հաշիվ՝ տվյալները դիտելու կամ փոփոխելու համար:
6.2 Օգտագործողն իրավունք ունեք պահանջելու իր անձնական տվյալների պատճենը։
Կայքում տրամադրված ցանկացած տվյալ «Այբ» կրթական հիմնադրամը պարտավոր է պահպանել, չփոխանցել երրորդ անձանց՝ ապահովելով սույն կարգով սահմանված դրույթները։
«Այբ» կրթական հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում փոփոխել սույն «Գաղտնիության քաղաքականությունն»՝ ըստ անհրաժեշտության կամ օրենքի պահանջով։ Ցանկացած փոփոխություն անմիջապես կտեղադրվի կայքում։ «Այբ» կրթական հիմնադրամը պարտավոր է ցանկացած փոփոխության դեպքում տեղեկացնել Օգտագործողներին՝ վերջինիս էլեկտրոնային հասցեներին ուղարկելով նամակ-ծանուցումներ։
Սույն քաղաքականության հետ կապված ցանկացած հարցի դեպքում Օգտագործողը կարող է «Այբ» կրթական հիմնադրամի հետ կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝
hasmik_ky@ayb.am։